Կարևոր իրադարձություններ

Պարետատան ամեն նիստի ժամանակ քննարկվում է որևէ տեսակի սահմանափակումների հարցը

04 Հունիս, 2020 14:00
Պարետատան ամեն նիստի ժամանակ քննարկվում է որևէ տեսակի սահմանափակումների հարցը

Պարետատան նիստերի ժամանակ ամեն օր քննարկվում է սահմանափակումներ կիրառելու հարցը։ Պարետատան անդամները այդ մասին կարծիքներ են հայտնում։ Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ՝ Մանե Գևորգյանը, պատասխանելով մեր այն հարցին՝ արդյո՞ք քննարկվում է խիստ սահամափակումներ կիրառելու հարցը, հաշվի առնելով, որ երեկվա տվյալներով կորոնավիրուսային վարակի թիվն ավելացել է 697-ով։

«Եթե որևէ բան այս մասով փոխվի, ոչ թե խիստ սահմանափակումների մասին է՝ տնտեսական, կրկին վերադառնալ տոտալ արգելափակման, այլ որևէ տեսակի սահմանափակումների հարցը միշտ շոշափվում է, ենթադրում եմ, որ այս հարցը այսօր ևս կբարձրացվի։ Եթե որոշում լինի այս մասով, պատշաճ ընթացակարգով այդ մասին կհայտնենք»,- ասաց Գևորգյանը։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսային վարակի թիվն ավելացել է 697-ով, ըստ Առողջապահության նախարարության հրապարակած տվյալների ընդհանուր հաստատվել է ՝ 11221 դեպք։

Հիշեցնենք, որ Հայաստանում պարետի որոշմամբ՝ այսօրվանից հանրային բաց տարածքներում պարտադիր է դիմակ կրելը։

Մարիամ Մելքումյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին