Կարևոր իրադարձություններ

Վարչապետը հեռավար ռեժիմով կմասնակցի 2019 թ. պետբյուջեի նախագծի կատարողականի քննարկմանը. խոսնակ

04 Հունիս, 2020 12:24
Վարչապետը հեռավար ռեժիմով կմասնակցի 2019 թ. պետբյուջեի նախագծի կատարողականի քննարկմանը. խոսնակ

Վաղը՝ հունիսի 5-ին, Ազգային ժողովում մեկնարկելու է  2019 թ. պետական բյուջեի նախագծի կատարողականի քննարկումները ։

Քննարկումների սկզբում, սովորաբար ներածական խոսքով հանդես է գալիս կառավարության ղեկավարը, սակայն ինչպես հայտնի է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարակված է կորոնավիրուսով և գտնվում է մեկուսացման մեջ՝ կառավարական առանձնատանը։

Shabat.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի՝ ԱԺ-ում պետբյուջեի նախագծի կատարողականի քննարկմանը մասնակցելուն, վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն ասաց․ «Վարչապետը հեռավար ռեժիմով կիմանա և կմասնակցի քննարկմանը»։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսային վարակի թիվն ավելացել է 697-ով, ըստ Առողջապահության նախարարության հրապարակած տվյալների ընդհանուր հաստատվել է ՝ 11221 դեպք։

Հիշեցնենք, որ Հայաստանում պարետի որոշմամբ՝ այսօրվանից հանրային բաց տարածքներում պարտադիր է դիմակ կրելը։

Մարիամ Մելքումյան

 

Լրահոս

Դիտել ավելին