Կարևոր իրադարձություններ

Վատ լուրեր ունենք. արձանագրվել է վարակման 697 նոր դեպք. Նիկոլ Փաշինյան

04 Հունիս, 2020 09:31
Վատ լուրեր ունենք. արձանագրվել է վարակման 697 նոր դեպք. Նիկոլ Փաշինյան

Վատ լուրեր ունենք. իրավիճակն ավելի է վատանում. երեկ արձանագրվել է 697 վարակման նոր դեպք: Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա նշանակում է, որ մենք մի իրավիճակում ենք, որ մեր բուժհաստատություններն այն վիճակում են, որ կան արդեն հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց ժամանակին չենք կարողանում հոսպիտալացնել»,- նշեց նա:

Վարչապետի խոսքով՝  այսօր երկրում կա մոտ 20 հազար վարակակիր, որոնք չգիտեն, որ իրենք վարակակիր են եւ նրանց շրջապատն էլ չգիտի: հենց նրանքո են դառնում վարակի հիմնական տարածողները: Այդ մարդիկ տրանսպորտում են, սրճարանում են, փողոցում են քայլում, աշխատավայրում են:

 

Լրահոս

Դիտել ավելին