Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    543
    555

  • RUB

    6,64
    6,94

Կարևոր իրադարձություններ

ՀՀ քաղավիացիայի կոմիտեի շուրջ կրքերը չեն դադարում. «սեւ ցուցակից» դուրս գալու համար Հայաստանից առնվազն երկուսուկես տարի կպահանջվի. «Ժողովուրդ»

04 Հունիս, 2020 08:06
ՀՀ քաղավիացիայի կոմիտեի շուրջ կրքերը չեն դադարում. «սեւ ցուցակից» դուրս գալու համար Հայաստանից առնվազն երկուսուկես տարի կպահանջվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ քաղավիացիայի կոմիտեի շուրջ կրքերը չեն դադարում: Ըստ մասնագետների տարբեր հաշվարկների՝ Եվրամիության (ԵՄ) ավիացիոն «սեւ ցուցակից» դուրս գալու համար Հայաստանից առնվազն երկուսուկես տարի կպահանջվի: Ինչպես հայտնի է, հրապարակված որոշմամբ Եվրահանձնաժողովը Հայաստանում գրանցված բոլոր 7 ավիաընկերություններին ընդգրկել է Եվրամիության (ԵՄ) սեւ ցուցակում` զրկելով նրանց դեպի Եվրոպա թռիչքների հնարավորությունից։ Այդ ավիաընկերությունները, ըստ Եվրահանձնաժողովի, չեն համապատասխանում օդային անվտանգության միջազգային չափանիշներին։ Քաղավիացիայի ոլորտում ստեղծված իրավիճակը երեկ պատասխանատուների հետ քննարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ Քաղավիացիայի կոմիտեն պետք է սեղմ ժամկետում մշակի մինչեւ 2022 թվականի նոյեմբերը հետագա քայլերի ճանապարհային քարտեզ եւ ժամանակացույց:

Ավելին, ՀՀ դատախազությունում կոմիտեի պաշտոնյաներին առնչվող երկու քրեական գործ է առկա։ Ըստ դրանցից առաջինի` կոմիտեի որոշ պաշտոնյաներ իրենց դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ՝ պետությանը առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով, իսկ մյուս քրեական գործը 2016-ից 2019 թվականների ընթացքում պաշտոնական փաստաթղթերում կեղծիք կատարելուն է առնչվում, սակայն այս մասով դեռ նորությունեներ չկան: Հստակ է, որ առաջիկա երկուսուկես տարում հայկական ավիաընկերությունները պետք է մոռանան դեպի Եվրոպա թռիչքների մասին»:

 
 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին