Կարևոր իրադարձություններ

Ապրիլյան քննիչ հանձնաժողովի վերջին հյուրը. այսօր «կքննեն» Բակո Սահակյանին. «Հրապարակ»

04 Հունիս, 2020 07:55
Ապրիլյան քննիչ հանձնաժողովի վերջին հյուրը. այսօր «կքննեն» Բակո Սահակյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Ապրիլյան քննիչ հանձնաժողովի գործունեությունը մոտեցավ  վերջնաժամկետին։ Այսօր տեսակապով կլսեն Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին: Աշխատանքը կազմակերպել են հեռավար: Ուշագրավ է, որ վերջինիս լսելու հարցում հանձնաժողովը տեւական ժամանակ չէր կողմնորոշվում, ի վերջո, եկել են եզրահանգման, որ լրացուցիչ ինֆորմացիան չի խանգարի, եւ քանի որ այսօր լրանում է հանձնաժողովի գործունեության ժամկետը, որպեսզի հանդիպման գրաֆիկը հարմարեցնելու դժվարություններ չունենան, նախապատվությունը տվել են տեսակապին:

Բակո Սահակյանն այս հանձնաժողովի վերջին «հյուրը» կլինի, դրանից հետո կանցնեն, այսպես կոչված, խորհրդակցական սենյակ, ամռան ամիսներին կկազմեն զեկույցը, որպեսզի աշնանը հաշվետվություն ներկայացնեն խորհրդարանին:

 

Լրահոս

Դիտել ավելին