Կարևոր իրադարձություններ

Եվրոպական Միությունը չի աջակցում G7-ի կազմում Ռուսաստանին հետ կանչելու Թրամփի առաջարկը

03 Հունիս, 2020 23:58
Եվրոպական Միությունը չի աջակցում G7-ի կազմում Ռուսաստանին հետ կանչելու Թրամփի առաջարկը

Եվրոպական Միությունը չի աջակցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն նախաձեռնությանը, որով Ռուսաստանը պետք է հրավիրվի «Մեծ Յոթնյակի» (G7) առաջիկա գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը։

Ըստ Բրյուսելի հայտարարության, թեեւ Միացյալ Նահանգները նախագահում է, սակայն չունի առավելություններ՝ հրավիրատոմսերի ուղարկման հարցում։

Նշենք, որ այս տարի G7-ի հերթական հավաքն ընդունելու և նախագահելու է Դոնալդ Թրամփը։

Ըստ Բորելի, քանի դեռ Մոսկվան չի փոխել իր քաղաքական կուրսը, «Մեծ Յոթնյակ» չի կարող վերադառնալ եւ ֆորմատը չի կարող դառնալ «Մեծ Ութնյակ»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է «Մեծ յոթնյակ»-ի (G7) գագաթնաժողով կազմակերպել  մինչև աշուն և ցանկանում է գագաթնաժողովին հրավիրել նաև Ռուսաստանի Դաշնությանը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին