Կարևոր իրադարձություններ

Վաղվանից ուժի մեջ են մտնում արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխություններ և լրացումներ․ Տիգրան Ավինյան

03 Հունիս, 2020 23:13
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
Վաղվանից ուժի մեջ են մտնում արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխություններ և լրացումներ․ Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հունիսի 4-ից ուժի մեջ են մտնում արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխություններ և լրացումներ։

Մասնավորապես՝

Այսուհետ, բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների դեպքում և ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս:

Մշակվել են սանիտարահամաճարակային և անվտանգության կանոններ՝

Հյուրանոցների համար,

Երկարատև խնամքի հաստատությունների համար,

Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների իրականացման համար»:

Մանրամասները՝ https://www.gov.am/files/docs/4086.pdf

 

Լրահոս

Դիտել ավելին