Կարևոր իրադարձություններ

Բելառուսի նախագահը պաշտոնանկ է արել կառավարությանը

03 Հունիս, 2020 21:31
Բելառուսի նախագահը պաշտոնանկ է արել կառավարությանը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշում է կայացրել կառավարության գործող կազմի հրաժարականի մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով բելառուսական պետական Բելթա հեռուստաալիքին:

Լուկաշենկոն ավելի վաղ հայտնել էր կառավարության նոր կազմը մինչև նախագահական ընտրությունները պատրաստելու ծրագրերի մասին: Նախագահական ընտրությունները երկրում նշանակված են օգոստոսի 9-ին:

Միևնույն ժամանակ երկրի ղեկավարը հայտարարել է, որ չի պատրաստվում արմատապես փոխել նախարարների կաբինետի կազմը:

Նոր կազմի ընտրման վերաբերյալ առաջարկները կքննարկվեն հունիսի 3-ին Բելառուսի նախագահի մոտ խորհրդակցության ժամանակ: 

 

Լրահոս

Դիտել ավելին