Կարևոր իրադարձություններ

Այրվել է ջերմաքարշի շարժիչի հատվածը և էլեկտրական մալուխներ. ԱԻՆ

03 Հունիս, 2020 20:41
Այրվել է ջերմաքարշի շարժիչի հատվածը և էլեկտրական մալուխներ. ԱԻՆ

Այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 16։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Էջմիածին» կայարանից մոտ 500 մ հեռավորության վրա գտնվող ջերմաքարշի կողային հատվածում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։39-ին, մարվել՝ 16։49-ին։

Այրվել են ջերմաքարշի շարժիչի հատվածը (13 քմ) և էլեկտրական մալուխներ։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին