Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսային համավարակից մահացած անձանց ցուցակները հրապարակելու փաստով հարուցվել է քրգործ․ Ոստիկանություն

03 Հունիս, 2020 20:04
Կորոնավիրուսային համավարակից մահացած անձանց ցուցակները հրապարակելու փաստով հարուցվել է քրգործ․ Ոստիկանություն

Հունիսի 2-ին ոստիկանության ՔՈԳՎ բարձր տեխնոլոգիական ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների համացանցում իրականացրած հերթական մշտադիտարկման ընթացքում պարզվել է, որ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում «Զնդան» անունով օգտատերը, հրապարակված հոդվածին է կցել կորոնավիրուսային համավարակից մահացած անձանց ցուցակների տեսապատճենները։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ցուցակներում նշված են եղել 132 մահացած անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, մահվան օրը, հասցեն և բժշկական հաստատության մասին տվյալներ։

«Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի հատկանիշներով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության»,- նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին