Կարևոր իրադարձություններ

Հանրային բոլոր բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)

03 Հունիս, 2020 19:50
Հանրային բոլոր բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)

«Պարետատունը հերթական նիստի ժամանակ որոշում է կայացրել, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բոլոր բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր»։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել  է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը:

Պարետի փոխանցմամբ՝ դիմակների կրումը հանրային բաց տարածքներում պարտադիր չի լինելու միայն մինչև 6 տարեկան երեխաների համար, ինչպես նաև ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս:Սահմանվում են նաև դիմակ կրելու կանոնները։ 

«Հասկանում եմ, որ շատ անհարմարություններ է իր հետ բերելու դիմակի կրումը, այս եղանակին հատկապես։ Բայց դիմակի կրումը նվազեցնում է վիրուսի տարածումը»,- հավելել է Ավինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին