Կարևոր իրադարձություններ

Դավիթ Տոնոյանը Դավիթ Շահնազարյանին հորդորում է անհապաղ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել․ Շուշան Ստեփանյան

03 Հունիս, 2020 18:43
Հեղինակ՝ Շուշան Ստեփանյան
Դավիթ Տոնոյանը Դավիթ Շահնազարյանին հորդորում է անհապաղ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել․ Շուշան Ստեփանյան

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․

«Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը, АrmNews հեռուստատեսության Օրախնդիր հաղորդման շրջանակներում անդրադառնալով թեմային, թե, իբր, Հայաստանը ներգրավված է զենքի անօրինական վաճառքի մեջ, մեղադրանքներ է հնչեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հասցեին։

Ի պատասխան այս հայտարարության առնչությամբ լրատվակայքերի հարցերին՝ տեղեկացնում եմ, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հորդորում և քաջալերում է մեղադրանքներ հնչեցրած գործչին անհապաղ, «ժամ մը» առաջ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել իրավասու իրավապահ մարմիններին»։

 

Լրահոս

Դիտել ավելին