Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    545
    557

  • RUB

    6,69
    6,99

Կարևոր իրադարձություններ

ԲՏԱ նախարարությունը հայտնում է պետական աջակցության 17-րդ միջոցառման մեկնարկի մասին

03 Հունիս, 2020 18:13
ԲՏԱ նախարարությունը հայտնում է պետական աջակցության 17-րդ միջոցառման մեկնարկի մասին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Գաղափարից մինչև բիզնես» ծրագրի շրջանակներում հայտարարում է համաֆինանսավորման դրամաշնորհների մրցույթ՝ Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով ՀՀ կառավարության կողմից հաստատված 17-րդ միջոցառման երրորդ ծրագրով։ Այս մաիսն հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունից 

«Երրորդ  ծրագրով համաֆինանսավորման դրամաշնորհներ կտրամադրվեն ներգրավված ներդրումների 100%-ի չափով, բայց ոչ ավելի քան 30.0 մլն ՀՀ դրամ համաֆինանսավորում կտրամադրվի յուրաքանչյուր հաղթող նախագծի համար։

«Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 07-ի թիվ 714-Լ որոշման համաձայն՝ տվյալ դրամաշնորհին  մասնակցելու իրավունք ունեն` տեխնոլոգիական ընկերությունները (տնտեսավարողները), որոնք կներգրավեն փաստաթղթավորված և հաստատված ներդրումներ:

Մրցույթի բյուջեն կազմում է 90 մլն ՀՀ դրամ, սակայն, մրցութային հանձնաժողովի կողմից ավելի շատ ընտրված նախագծեր լինելու դեպքում, որոնք գումարային առումով կգերազանցեն նախատեսված 90.0 մլն ՀՀ դրամը, 17-րդ միջոցառմամբ նախատեսված դրամաշնորհային ծրագրերի համար ՀՀ կառավարության կողմից կարող են նախատեսվել լրացուցիչ ֆինանասական միջոցներ:

17-րդ միջոցառման երրորդ ծրագրի ընթացակարգին մասնակցության հայտերը հարկավոր է ներկայացնել նշված բոլոր ձևաչափերով.

1. Էլեկտրոնային ձևաչափով` հարցաշարը լրացնելով հետևյալ հղումով

2. Թղթային տարբերակով՝ ներկայացնելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (ք. Երևան, Վ. Սարգսյան 3/3, 208 սենյակ հասցեով):

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել թղթային և էլեկտրոնային տարբերակներով  սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող օրվանից (ժամը 09:00-ից մինչև 18:00) սկսած մինչև 01.12.2020թ. ժամը 18:00-ն:

Յուրաքանչյուր 15-րդ օրը մրցութային հանձնաժողովի կողմից կիրականացվի ներկայացված հայտերի գնահատում մինչև սահմանված ժամկետի ավարտը, այն է՝ 01.12.2020թ. (ժամը 09:00-ից մինչև 18:00-ն):

Հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար հարկավոր է դիմել մրցութային հանձնաժողովի քարտուղարին՝ Անի Պետրոսյանին (010) 59 00 47 հեռախոսահամարին զանգահարելով կամ

գրելով [email protected] էլ փոստի հասցեին:

Ընթացակարգի, հրավերի և ծրագրի վերաբերյալ  բոլոր մանրամասները ներկայացված են նախարարության կայքէջում՝ հետևյալ  հղումով»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին