Կարևոր իրադարձություններ

Արցախում ՃՏՊ-ի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել․ Արցախի ՊՆ

03 Հունիս, 2020 18:01
Արցախում ՃՏՊ-ի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել․ Արցախի ՊՆ

Այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 13:50-ի սահմաններում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2001թ. ծնված Սարգիս Մասիսի Ղուլյանը: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին