Կարևոր իրադարձություններ

Ե՞րբ առաջվա տեսքը կստանա ԱՄՆ-ում պղծված հայկական խաչքարը. ԱԳՆ խոսնակը պարզաբանում է

03 Հունիս, 2020 16:10
Ե՞րբ առաջվա տեսքը կստանա ԱՄՆ-ում պղծված  հայկական խաչքարը. ԱԳՆ խոսնակը պարզաբանում է

Օրերս համացանցում շրջանառվեց , որ ԱՄՆ-ում տեղի ունեցող ցույցերի արդյունքում պղծվել է Դենվեր քաղաքում տեղադրված հայկական խաչքարը: Լուրի իսկությունը ճշտելու համար Shabat.am-ը կապ հաստատեց ԱԳՆ խոսնակի հետ: Վերջինս հաստատեց տեղեկությունը և նշեց, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու.

«Մենք ԱՄՆ մեր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների միջոցով մշտական կապ ենք պահպանում Ամերիկայի հայկական համայնքային կառույցների և անհատների հետ։ Ցավով պետք է նշենք, որ ընթացող ցույցերի արդյունքում վնասվել է Կոլորադո նահագի Դենվեր քաղաքում տեղադրված և Հայոց ցեղասպանության՝ մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների զոհերին նվիրված խաչքարը: Իրադրության հանդարտեցումից հետո տեղի հայ համայնքի կողմից քայլեր են ձեռնարկվելու խաչքարի նախնական տեսքի վերականգնման ուղղությամբ՝ այդ աշխատանքներում ներգրավելով նաև հուշակոթողի հեղինակին»,- նշեց Աննա Նաղդալյանը

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում արդեն մի քանի օր է՝ չեն հանդարտվում փողոցային անկարգությունները։ Իրավիճակը լարված է նաև հայաշատ Կալիֆորնիայում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ անկարգությունների հետևանքով նաև հայերին պատկանող տասնյակ բիզնեսներ են տուժել ,  ցույցերի արդյունքում վնասվել է նաև  Կոլորադո նահագի Դենվեր քաղաքում տեղադրված և Հայոց ցեղասպանության՝ մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների զոհերին նվիրված խաչքարը:


Աննա Ղազարյան

 

Լրահոս

Դիտել ավելին