Կարևոր իրադարձություններ

Վաղ առավոտից կապվել են՝ Էջմիածնում գործող բոլոր բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ․ Դիանա Գասպարյան

03 Հունիս, 2020 13:05
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան
Վաղ առավոտից կապվել են՝ Էջմիածնում գործող բոլոր բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ․ Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ինչպես երևում է համացանցում տարածվող նկարներից ու նաև մեր դիտարկումներից, ամենաստվար հերթերն ու կուտակումները լինում են բանկերի դիմաց:

Քաղաքապետարանի աշխատակիցները վաղ առավոտից կապվել են Էջմիածնում գործող բոլոր բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ՝ հորդորելով վերահսկել հերթերը և միջոցներ ձեռնարկել մարդկային կուտակումները բացառելու ուղղությամբ:

Որպես լավ աշխատող միջոց կարող ենք առանձնացնել հատուկ գծանշումները, որոնք կիրառվում են, օրինակ, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից:

Կոչ եմ անում բոլոր բանկերին ու վարկային կազմակերպություններին հետևել այս օրինակին: Ստուգելու ենք»։

 

Լրահոս

Դիտել ավելին