Կարևոր իրադարձություններ

Ազիզ ջան, մենք ժամանակ չունենք, աշակերտները հինգ-հինգ եկել են դպրոց՝ վկայականները ստանալու. Երևանի թ. 132 դպրոցում խախտվել են հակահամաճարակային կանոնները

03 Հունիս, 2020 13:37
Ազիզ ջան, մենք ժամանակ չունենք, աշակերտները հինգ-հինգ եկել են դպրոց՝  վկայականները ստանալու. Երևանի թ. 132 դպրոցում խախտվել են հակահամաճարակային  կանոնները

Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական լուսանկարն է հրապարակել, որտեղ ակնհայտ երևում է, թե ինչպես են քաղաքացիները խախտում պարետի կողմից սահմանված կանոնները: Վարչապետը լուսանկարին կից գրել է՝ «Ըստ օգտատիրոջ՝ Երևանի թ. 132 դպրոց, Արամ Խաչատրյան փողոց, հենց հիմա»:

Shabat.am-ը կապ հաստատեց Երևանի թ. 132 դպրոցի տնօրենի հետ՝ հասկանալու, թե ինչու՞ են խախտվել պարետի կողմից սահմանված կանոնները: Վերջինս տեղում չէր, մեր հեռախոսազանգին պատասխանեց դպրոցի ուսուցիչներից մեկը:

Հարցին, թե ինչու՞ են խախտվել կորոնավիրուսով պայմանավորված անվտանգության կանոնները, ուսուցիչը պատասխանեց՝  նման բան չի եղել :

«Հինգ-հինգ եկել են, վկայականները ստացել ու գնացել են»,- նշեց վերջինս:

Նկատենք, որ լուսանկարում երևում է, որ աշակերտները դիմակներով չեն և չկա սոցիալական հեռավորություն:

Հարցը չավարտած՝  ինչու՞ աշակերտները դիմակներով չեն եղել, և չի պահպանվել սոցիալական հեռավորություն, ուսուցիչն անջատեց հեռախոսը.

Փորձեցինք երկրորդ անգամ կապ հաստատել: Մեր հեռախոսազանգին պատասխանեց նույն ուսուցիչը: Հետաքրքրվեցինք, թե ու՞մ հետ ենք խոսում, սակայն պատասխանը կապ չուներ հարցի հետ.

«Ազիզ ջան, մենք ժամանակ չունենք: Քաղաքապետարանից գրություն են ուզել, շտապ էդ գրությունն ա պատրաստում քարտուղարուհին: Տնօրենն էլ քաղաքապետարանում է», - ասաց վերջինս: 

 

 Աննա Ղազարյան

 

Լրահոս

Դիտել ավելին