Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական լուսանկարն է հրապարակել, որտեղ ակնհայտ երևում է, թե ինչպես են քաղաքացիները խախտում պարետի կողմից սահմանված կանոնները: Վարչապետը լուսանկարին կից գրել է՝ «Ըստ օգտատիրոջ՝ Երևանի թ. 132 դպրոց, Արամ Խաչատրյան փողոց, հենց հիմա»:
Shabat.am-ը կապ հաստատեց Երևանի թ. 132 դպրոցի տնօրենի հետ՝ հասկանալու, թե ինչու՞ են խախտվել պարետի կողմից սահմանված կանոնները: Վերջինս տեղում չէր, մեր հեռախոսազանգին պատասխանեց դպրոցի ուսուցիչներից մեկը:
Հարցին, թե ինչու՞ են խախտվել կորոնավիրուսով պայմանավորված անվտանգության կանոնները, ուսուցիչը պատասխանեց՝ նման բան չի եղել :
«Հինգ-հինգ եկել են, վկայականները ստացել ու գնացել են»,- նշեց վերջինս:
Նկատենք, որ լուսանկարում երևում է, որ աշակերտները դիմակներով չեն և չկա սոցիալական հեռավորություն:
Հարցը չավարտած՝ ինչու՞ աշակերտները դիմակներով չեն եղել, և չի պահպանվել սոցիալական հեռավորություն, ուսուցիչն անջատեց հեռախոսը.
Փորձեցինք երկրորդ անգամ կապ հաստատել: Մեր հեռախոսազանգին պատասխանեց նույն ուսուցիչը: Հետաքրքրվեցինք, թե ու՞մ հետ ենք խոսում, սակայն պատասխանը կապ չուներ հարցի հետ.
«Ազիզ ջան, մենք ժամանակ չունենք: Քաղաքապետարանից գրություն են ուզել, շտապ էդ գրությունն ա պատրաստում քարտուղարուհին: Տնօրենն էլ քաղաքապետարանում է», - ասաց վերջինս:
Աննա Ղազարյան