Արմավիրի մարզի Փարաքար համայնքում կորոնավիրուսի վարակվածության նոր դեպքեր են հայտնաբերվել: Այս մասին հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը, հղում անելով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մարզային կենտրոնին։ Փարաքարում և Թաիրովում այս պահին կա հաստատված 50 դեպք: