Կարևոր իրադարձություններ

Մեզ սպասվում են դժվար օրեր, և այս ամենի հաղթահարման միակ ճանապարհը խիստ պետության և ըմբռնող քաղաքացու համագործակցությունն է․ պատգամավոր

03 Հունիս, 2020 11:57
Հեղինակ՝ Ռուբեն Ռուբինյան
Մեզ սպասվում են դժվար օրեր, և այս ամենի հաղթահարման միակ ճանապարհը խիստ պետության և ըմբռնող քաղաքացու համագործակցությունն է․ պատգամավոր

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Համատեղ աշխատանք բավարար խիստ պետության ու բավարար գիտակցող ու համագործակցող քաղաքացիների միջև՝ սա է համաճարակի հաղթահարման միակ ճանապարհը։ Եթե պետությունը բավարար խիստ չեղավ, ոչինչ չի ստացվի։ Եթե քաղաքացիները բավարար զգույշ ու համագործակցող չեղան, ոչինչ չի ստացվի։ Այո, մենք պիտի սովորենք ապրել համաճարակի պայմաններում, բայց ոչ այնպես, կարծես ոչինչ չի եղել, և կյանքն ընթանում է սովորական հունով։ Կյանքը չի ընթանում սովորական հունով։ Այո, շոգին պետք է կրել դիմակ՝ չնայած դա տհաճ է։ Այո, պետք է խուսափել բոլոր այն շփումներից, որոնցից հնարավոր է խուսափել՝ չնայած դա տհաճ է։ Այո, ոստիկանությունը, մյուս պատկան մարմինները պիտի հնարավորինս խիստ լինեն կանոնները խախտողների նկատմամբ՝ չնայած դա տհաճ է։ Մեզ սպասվում են դժվար օրեր, և այս ամենի հաղթահարման միակ ճանապարհը խիստ պետության և ըմբռնող քաղաքացու համագործակցությունն է։ Վստահ եմ, որ մեզ կհաջողվի սրան հասնել։ Առողջություն բոլորիդ»:

 

Լրահոս

Դիտել ավելին