Կարևոր իրադարձություններ

Շների հարձակումից տուժած երեխան վերակենդանացման բաժանմունքից դուրս է գրվել

03 Հունիս, 2020 11:33
Հեղինակ՝ Գևորգ Դերձյան
Շների հարձակումից տուժած երեխան վերակենդանացման բաժանմունքից դուրս է գրվել

Գյումրիում մի խումբ թափառող շների կողմից տան բակում հարձակման ենթարկված 2.5 տարեկան երեխայի առողջության մեջ դրական դինամիկա կա: Վերակենդանացման բաժանմունքից դուրս է գրվել, տեղափոխվել է դիմածնոտային բաժանմունք: Վիճակը գնահատվում է կայուն, կյանքին վտանգ չի սպառնում: Շարունակում է մնալ բժիշկների խիստ հսկողության տակ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։

«Հիշեցնեմ, որ երեխան բազմաթիվ վնասվածքներով, կծած վերքերով տեղափոխել էր «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել էր, այնուհետև տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Այստեղ երեխան երկրորդ անգամ է վիրահատվել, կատարվել է դիմածնոտային վիրաբուժական լուրջ միջամտություններ»,- գրել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին