Կարևոր իրադարձություններ

Մոլդովայի վարչապետը պահանջում է հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարի հրաժարականը

17 Հոկտեմբեր, 2015 10:53
Մոլդովայի վարչապետը պահանջում է հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարի հրաժարականը

Մոլդովայի վարչապետ Վալերի Ստրելեցըհարցումով դիմել է նախագահ Նիկոլայ Տիմոֆտիին՝ պահանջելով հեռացնել Ազգային հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

«Վարչապետն արտոնություն ունի՝ նման նախաձեռնությամբ երկրի նախագահին դիմելու համար։ Իսկ նախագահն արդեն որոշում է՝ հաստատե՞լ նշված անձին պաշտոնաթող անելու մասին հարցումը, թե՞ ոչ»,–ասել է Ստրելեցը։

Նշվում է, որ Ստրելեցն իր դժգոհությունն է հայտնել նշված գերատեսչության աշխատանքի վերաբերյալ՝ ընդգծելով, որ կոռուպցիայի ցուցանիշը շարունակում է աճել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոլդովայի նախկին վարչապետ, Լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադ Ֆիլատի ձերբակալությունից հետո երկրի խորհրդարանը չի կարող օրենքներ ընդունել իշխող կոալիցիոն մեծամասնության բացակայության պատճառով։

 

Լրահոս

Դիտել ավելին