Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481
    487

  • EUR

    549
    561

  • RUB

    6,7
    7

Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզում հայտնաբերվել է հրթիռ․ ՊՆ N զորամասի սակրավորներն այն տեղափոխել են զորամաս․ ԱԻՆ

03 Հունիս, 2020 10:08
Կոտայքի մարզում հայտնաբերվել է հրթիռ․ ՊՆ N զորամասի սակրավորներն այն տեղափոխել են զորամաս․ ԱԻՆ

Հունիսի 2-ին, ժամը 17:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ակունք գյուղից մոտ 10 կմ դեպի դաշտերը նկատվել է հրթիռանման առարկա․ անհրաժեշտ է փկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գյուղից մոտ 20 կմ հեռու, դաշտերի մեջ հայտնաբերել են մոտ 120 սմ երկարության, 70 սմ տրամագծով 3 թևանի հրթիռանման առարկա։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Դեպքի վայր են մեկնել ՊՆ N զորամասի սակրավորները։

Պարզվել է, որ հրթիռը իրենից վտանգ չի ներկայացնում և ՊՆ N զորամասի սակրավորների կողմից այն տեղափոխվել է զորամաս։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին