Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

Հայաստանում կարգելվեն շղթայական ռեակցիայի մեթոդով լաբորատոր հետազոտությունները․ Տիգրան Ավինյանը նոր որոշում է սոտորագրել

02 Հունիս, 2020 22:51
Հայաստանում կարգելվեն շղթայական ռեակցիայի մեթոդով լաբորատոր հետազոտությունները․ Տիգրան Ավինյանը նոր որոշում է սոտորագրել

Այսօր՝ հունիսի 2-ին, ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը որոշում է սոտորագրել, համաձայն որի ՀՀ-ում կարգելվեն շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունները։

Որոշման մեջ, մասնավորապես ասված է․

«Հիմք ընդունելով «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ  կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշումը, ՀՀ պարետը սահմանել է.

1․ՀՀ ողջ տարածքում արգելվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով պոլիմերազային շղթայական ռեակցիայի (այսուհետ՝ ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունների իրականացումն այն լաբորատորիաներում, որոնք չունեն տեխնիկական բավարար հագեցվածություն, բավարար թվով և որակավորմամբ մասնագետներ, ինչպես նաև կենսաանվտանգության/կենսապահովության (այսուհետ՝ կենսանվտանգություն) պատշաճ համակարգ:

2.Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար լաբորատորիաների տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի ևորակավորման, ինչպես նաև կենսաանվտանգության չափորոշիչներն ու պահանջները սահմանվում են Առողջապահության նախարարի հրամանով:

3․ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար բժշկական կազմակերպությունները և լաբորատորիաները դիմում են Առողջապահության նախարարություն՝ ներկայացնելով Առողջապահության նախարարի հրամանով սահմանված պահանջների ու չափորոշիչների վերաբերյալ տեղեկանք-հիմնավորում և անհրաժեշտ փաստաթղթեր»:

4.Տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի ու որակավորման, ինչպես նաև կենսաանվտանգության/կենսապահովության պահանջներին լաբորատորիաների համապատասխանությունը գնահատվում է Առողջապահության նախարարի հրամանով ձևավորված մասնագիտական խմբի կողմից տեղում այցելության միջոցով, ինչի արդյունքում կազմվում է մասնագիտական եզրակացություն:

5.ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություն իրականացնելու համար նմուշառում կատարող բժշկական կազմակերպությունները և լաբորատորիաները, ինչպես նաև՝ հետազոտությունն իրականացնող լաբորատորիաներն ապահովում են իրականացված բոլոր հետազոտությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջական մուտքագրումն էլեկտրոնային առողջապահության «ԱՐՄԵԴ» համակարգ նմուշառման օրը, իսկ արդյունքները՝ դրանք հայտնի դառնալուց հետո՝ 12 ժամվա ընթացքում։ Պարտադիր է հետազոտվող անձի հասանելի հեռախոսահամարի ճշգրիտ մուտքագրումը համակարգ, որը հանդիսանում է միակ կոնտակտային հեռախոսահամարն արդյունքները տեղեկացնելու և քաղաքացու հետ հետագա կապի ապահովման համար։

6.Հետազոտությունների բոլոր դրական արդյունքների դեպքում լաբորատորիաների կողմից 12 ժամվա ընթացքում լրացվում և Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն է ներկայացվում շտապ հաղորդման քարտ՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի N 20-Ն հրամանի հավելված N 13-ի։

7.ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում հետազոտությունների որակի արտաքին հսկողությունն իրականացվում է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից: Որակի արտաքին հսկողության իրականացման ընթացակարգային կանոնները սահմանվում են Առողջապահության նախարարի ցուցումով։

8.Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ 2-օրյա ժամկետում՝

1) Սահմանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար լաբորատորիաներին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի և որակավորման, կենսաանվտանգության չափորոշիչների ու պահանջների վերաբերյալ հարցաշար և ապահովել դրա հրապարակումը նախարարության պաշտոնական կայքէջում․

2) Ձևավորել մասնագիտական խումբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար լաբորատորիաների տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի և որակավորման, ինչպես նաև կենսաանվտանգության՝ Առողջապահության նախարարի համապատասխան հրամանով սահմանված պահանջներին ու չափորոշիչներին համապատասխանությունը գնահատելու նպատակով:

3) Սահմանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում որակի արտաքին հսկողության իրականացման գործողությունների ստանդարտ ընթացակարգը (ԳՍԸ)։

4) Հաշվի առնելով մասնագիտական խմբի գնահատման եզրակացությունը՝ Առողջապահության նախարարի ցուցումով սահմանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների ցանկը և ապահովել հանրությանը պատշաճ իրազեկումը՝ ըստ անհրաժեշտության ապահովելով դրա պարբերական թարմացումը։

9.Սահմանել, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների կողմից պարտադիր պահպանման ենթակա են ՀՀ պարետի 2020 թվականի մայիսի 3-ի N 63 որոշման հավելված 9-ով սահմանված կանոնները։

10.ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին և 9-րդ կետերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը։

11.Սույն որոշման պահանջները տնտեսվարող սուբյեկտների կողմից չպահպանելու դեպքում կիրառվում են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։

12,Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունիսի 2-ի ժամը 23:59-ին»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին