Կարևոր իրադարձություններ

Այրել են մայրաքաղաքի Թումանյան եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղադրված 4 աղբամանները․ Հակոբ Կարապետյան

02 Հունիս, 2020 22:12
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Այրել են մայրաքաղաքի Թումանյան եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղադրված 4 աղբամանները․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապերակել, կից գրելով․

«Ոստիկանությունից տեղեկացնում են.

Մայիսի 28-ին այրել էին մայրաքաղաքի Թումանյան եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղադրված 4 աղբամաններն ու վնասել այդտեղ գործող սուպերմարկետի ապակիները:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ու Երեւան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ միջոցառմամբ, հունիսի 1-ին, ժամը 18:30-ին, արարքը կատարելու կասկածանքով Հերացու փողոցից բերման է ենթարկվել 26-ամյա մի երիտասարդ ու տվել խոստովանական բացատրություն:

Պարզվել է, որ երիտասարդն արարքը կատարել է 23-ամյա մի աղջկա հետ, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 19:00-ին կամավոր ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին եւ տվել խոստովանական բացատրություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին