Կարևոր իրադարձություններ

Կա՛մ գնում ենք համատարած սահմանափակումների, կա՛մ միասին համագործակցելով հսկողության տակ ենք առնում իրավիճակը․ մենք սրա համար ընդամենը 1-2-3 օր ունենք․ Փաշինյան

02 Հունիս, 2020 21:31
Կա՛մ գնում ենք համատարած սահմանափակումների, կա՛մ միասին համագործակցելով հսկողության տակ ենք առնում իրավիճակը․ մենք սրա համար ընդամենը 1-2-3 օր ունենք․ Փաշինյան

Այսօր կեսօրին ես պարետատան նիստ եմ հրավիրել և հանձնարարել, որ պետք է հետեւենք հակահամաճարակային կանոններին ամենակոշտ եւ ամենաչոր ձեւով՝ հաշվի չառնելով ոչ մի փաստարկ: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այսօր կանգնած ենք հետևյալ հանգրվանի առաջ՝ կամ այն փաստի բերումով, որ կանոնները չեն պահպանվում, մենք գնում ենք նորից համատարած սահմանափակումների, զուգորդելով դրանք պարետային ժամով, երկիրը ենթարկելով նոր տնտեսական և սոցիալական ցնցումների, կամ մենք միասին, իրար հետ համագործակցված հսկողության տակ ենք առնում այս իրավիճակը և շատ արագ արդյունքներ արձանագրում»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը մեկն է. անկախ ամեն ինչից, անկախ այս երկու սցենարներից՝ հակահամաճարակային կանոնների նկատմամբ հսկողությունը պետք է իրականացվի ամենախիստ ձևով, ամենաչոր կերպով՝ հաշվի չառնելով ոչ մի փաստարկ, ոչ մի զգացմունքային պահ: 

«Մենք սրա համար ընդամենը 1-2-3 օր ունենք, որպեսզի երկրում որակական իրավիճակ փոխենք»,- հավելեց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին