Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489

  • EUR

    543,5
    555,5

  • RUB

    6,66
    6,96

Կարևոր իրադարձություններ

Սարալանջ-Արագյուղ ավտոճանապարհին «ԿամԱԶ»-ը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ կա վիրավոր

02 Հունիս, 2020 20:40
Սարալանջ-Արագյուղ ավտոճանապարհին «ԿամԱԶ»-ը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 2-ին, ժամը 16։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սարալանջ-Արագյուղ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տուֆով բեռնված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խաժակ Ա․, ծնված 1959 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Եղվարդի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել Երևանի «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին