Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    545,5
    557,5

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

Ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ խախտումների արձանագրման որակի և կոշտության հետ էլ պրոբլեմ ունենք․ Նիկոլ Փաշինյան

02 Հունիս, 2020 19:41
Ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ խախտումների արձանագրման որակի և կոշտության հետ էլ պրոբլեմ ունենք․ Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսի վարակի հետ կապված իրավիճակը շարունակում է ահագնանալ Հայաստանում, ցավոք սրտի: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ընդգծեց, որ երեկ արձանագրվել է 517 նոր դեպք։ Նա նշեց, որ այժմ ամենամեծ պրոբլեմը հակահամաճարակային կանոնների պահպանումն է։

«Ունենք համոզվածություն, որ կանոների պահպանումը կբերի թվի անկման, նվզաման, ընդհուպ՝ զրոյացման: Ուզում եմ այս իրավիճակի քաղաքական կողմի մասին խոսել, որովհետև մեր իշխանության ծագումնաբանությունը, ըստ էության, այս իրավիճակում աշխատում է հենց մեր դեմ: ՀՀ-ում 2018 թվականի իրադարձություններից հետո վախի մթնոլորտը, ըստ էության, չեզոքացել, զրոյացել է, բայց դրա փոխարեն, ցավոք, օրինապահության մթնոլորտը դեռ պատշաճ  աստիճանի չի հասել: Ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ խախտումների արձանագրման որակի եւ կոշտության հետ էլ պրոբլեմ ունենք: Օրինակ՝ առևտրի վայրում, երբ կանոնների խախտում է արձանագրվում, և փակման որոշում է կայացվում, դրան հետևում են փաստարկներ, թե ինչ կլինի, եթե այդ  վայրը փակվի»,- հավելեց Փաինյանը: 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին