Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

Եգիպտոսը հայտնել է Թուրքիայի սադրիչ գործողություններին դիմակայելու նպատակով միջազգային հակաթուրքական դաշինքի ստեղծման մասին. Razm.info

02 Հունիս, 2020 19:14
Եգիպտոսը հայտնել է Թուրքիայի սադրիչ գործողություններին դիմակայելու նպատակով միջազգային հակաթուրքական դաշինքի ստեղծման մասին. Razm.info

Եգիպտոսը հայտնել է Լիբիայում և Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողություններին դիմակայելու նպատակով Հունաստանի, Կիպրոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Ֆրանսիայի հետ համատեղ դաշինք ստեղծելու մասին։ Այս մասին հայտնում է Razm.info-ն, հղում անելով «Ալ Մոնիթոր» միջազգային լրատվակայքը՝ նշելով, որ հայտարարությունն արվել է վերոհիշյալ երկրների արտաքին գործերի նախարարների՝ մայիսի 11-ին կայացած վիրտուալ հանդիպման ժամանակ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո արված համատեղ հայտարարության մեջ հնգակողմ դաշինքը հայտնել է, որ կենտրոնանալու է Կիպրոսի տարածքային ջրերում թուրքական ապօրինի հորատման աշխատանքներին դիմակայելու վրա, ինչպես նաև քննադատել է Հունաստանի օդային տարածքի խախտումները:

Դաշինքը քննադատում է նաև Թուրքիայի մասնակցությունը Լիբիայում ընթացող ռազմական գործողություններին, Տրիպոլիում Ֆաիզ ալ-Սարաջի գլխավորած «Ազգային համաձայնության կառավարության» (GNA) և Թուրքիայի միջև 2019 թ. վերջին վավերացված Միջերկրական ծովում «Ծովային իրավասությունների սահմանազատման վերաբերյալ» և «Անվտանգության և ռազմական համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրերը։

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին