Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483,5
    489,5

  • EUR

    543
    555

  • RUB

    6,68
    6,98

Կարևոր իրադարձություններ

Միջոցառման կազմակերպիչները պարզվել են, նրանց նկատմամբ ՀՀ Ոստիկանության կողմից հարուցվել է վարչական վարույթ. ԱԱԾ

02 Հունիս, 2020 18:58
Միջոցառման կազմակերպիչները պարզվել են, նրանց նկատմամբ ՀՀ Ոստիկանության կողմից հարուցվել է վարչական վարույթ. ԱԱԾ

Այսօր՝ հունիսի 2-ին, ՀՀ վարչապետի հանձնարարականով իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ ս.թ. հունիսի 1-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի միմյանց հարակից մի քանի շենքերի բնակիչներ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, բակում կազմակերպել են տոնական միջոցառում, որի ընթացքում, անտեսելով պարետատան պահանջները, մասնակցել են մոտ 50 անձինք, այդ թվում՝ երեխաներ և ծնողներ:

Միջոցառման կազմակերպիչները պարզվել են, նրանց նկատմամբ ՀՀ Ոստիկանության կողմից հարուցվել է վարչական վարույթ: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունից:

«Հարգելիˊ հայրենակիցներ,

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու, ինչպես նաև մեր և մեր հարազատների առողջությունը չվտանգելու նպատակով ցուցաբերել անձնական պատասխանատվություն, խուսափել հանրային միջոցառումների կազմակերպումից և խստորեն պահպանել ՀՀ պարետի որոշումներով սահմանված կանոնները:

Ազգային անվտանգության ծառայությունը հետևողական է լինելու նմանատիպ միջոցառումներ կազմակերպողներին հայտնաբերելուն և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելուն»,- ասված է ԱԱԾ հաղորդագրոթյունում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին