Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489

  • EUR

    544
    556

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

Դիլիջանում շրջվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենան. վարորդը տեղում մահացել է, ուղևորը` հոսպիտալացվել

02 Հունիս, 2020 18:51
Դիլիջանում  շրջվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենան. վարորդը տեղում մահացել է, ուղևորը` հոսպիտալացվել

Այսօր՝ հունիսի 2-ին, ժամը 13:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան քաղաքում՝ «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակայքում, «UAZ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կա տուժած: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ  Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակայքում գտնվող «Նալբանդի թալա» հանդամասում «UAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին (վարորդ` Ռուբեն Մ․, ծնված 1974 թ.), ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը (Հայկ Հ․, ծնված 1977 թ․) հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին