Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    547,5
    559,5

  • RUB

    6,76
    7,06

Կարևոր իրադարձություններ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի էլեկտրիկ-մոնտյորին մեղադրանք է առաջադրվել

02 Հունիս, 2020 17:45
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի էլեկտրիկ-մոնտյորին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ  քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես  հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեղադրանք է առաջադրվել  26-ամյա երիտասարդին:

Պարզվել է , որ  26-ամյա երիտասարդը, աշխատելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության «Դեբեդ» մասնաճյուղում՝ որպես էլեկտրիկ-մոնտյոր, հանդիսանալով խմբի ղեկավար, պարտավոր լինելով պատշաճ կերպով իրականացնել ենթակայանի նոր կառուցվող գծի մալուխի անցկացումը, աշխատանքների կատարման ընթացքում թույլ է տվել տեխնիկական խախտումներ: Որպես խմբի ղեկավար՝ աշխատանքների կատարմանը ներգրավել է ընկերության աշխատակից չհանդիսացող, տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող անձանց, որոնց անվտանգության ապահովման նկատմամբ չի իրականացրել պատշաճ հսկողություն: Արդյունքում, նրանցից մեկը՝  Թումանյան քաղաքի  56-ամյա բնակիչը,  2018թ. հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, վերոնշյալ  ենթակայանի նոր կառուցվող գծի մալուխի անցկացման ժամանակ հոսանքահարվել ու մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ էլեկտրիկ-մոնտյորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին