Կարևոր իրադարձություններ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում զբաղված են մահճակալների 95 տոկոսը. Հայաստանում վարակակիրների թիվը հատել է 10.000-ը

02 Հունիս, 2020 13:01
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում զբաղված են մահճակալների 95 տոկոսը. Հայաստանում վարակակիրների թիվը հատել է 10.000-ը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում զբաղված են մահճակալների 95 տոկոսը: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը: 

Մինչ օրս ԲԿ-ն ընդունել է կորոնավիրուսով վարակված ավելի քան 1470 պացիենտի, որոնցից 450-ը եղել են ծանր և ծայրահեղ ծանր:

Օրերս, վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցած պարետատան նիստից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանը նշել էր, որ  ծանր պացիենտները վերակենդանացման բաժանմունքի կարիք ունեն, որն ամենասուղն է այս օրերի համար: Վերջին օրերին ավելացել են ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը:

Այսօր՝ նոր կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային ցուցանիշ է գրանցվել ՝ 517 նոր դեպք է:

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 2-ին հաստատվել է կորոնավիրուսի 10 009 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 59917 (մեկ օրում արվել է 603 թեստավորում) Փաստացի այս պահին բուժվում է 6368 անձ (ավելացել է 181-ով) Վերջին տվյալներով ապաքինվել է 3427 անձ, վերջին մեկ օրում 15-ը հոգի: Ընդհանուր առմամբ, 158 պացիենտ մահացել է (ավելացել է 19-ով): Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 56 է:  

Մարիամ Մելքումյան

 

Լրահոս

Դիտել ավելին