Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը բողոքի ցույցերի, բռնությունների ալիք է բարձրացրել

02 Հունիս, 2020 12:00
ԱՄՆ-ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը բողոքի ցույցերի, բռնությունների ալիք է բարձրացրել

ԱՄՆ տարբեր քաղաքներում անկարգությունները շարունակվում են: Նախագահ Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել է, որ ծանր զինտեխնիկայով զինված զորքեր է մտցնելու ըմբոստ քաղաքներ:

Հիշեցնենք, որ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում ցույցեր, բախումներ և զանգվածային անկարգություններ են սկսվել այն բանից հետո, երբ անցած չորեքշաբթի օրը մահացել է ոստիկանների կողմից ձերբակալված 46-ամյա սևամորթ տղամարդ Ջորջ Ֆլոյդը։

Նրա մահվան ստույգ հանգամանքները դեռ հայտնի չեն, ենթադրվում է, որ ոստիկաններից մեկը ծունկը դրել է ձերբակալվածի կոկորդին։ Վերջինս, ըստ տեսագրության, աղաչել է ծունկը հանել` ասելով, թե շնչահեղձ է լինում։

Ձերբակալության հետ առնչություն ունեցող չորս ոստիկանները հաջորդ օրն ազատվել են աշխատանքից։

Մինեապոլիսում բախումներ են և հրդեհներ։ Փողոցներում ոստիկաններից բացի, արդեն տեղակայված են նաև ազգային գվարդիայի ծառայողները։

Միջադեպից հետո բողոքի ցույցեր և զանգվածային անկարգություններ են սկսվել Քոլամբուսում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և Դենվերում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին