Կարևոր իրադարձություններ

Սեփական դիմումիս համաձայն ավարտել եմ իմ աշխատանքը Արտակարգ իրավիճակների նախարարությունում. Նանա Գնդոյան

02 Հունիս, 2020 11:40
Հեղինակ՝ Նանա Գնդոյան
Սեփական դիմումիս համաձայն ավարտել եմ իմ աշխատանքը Արտակարգ իրավիճակների նախարարությունում. Նանա Գնդոյան

Սիրելի գործընկերներ, լրագրողներ, այսօր սեփական դիմումիս համաձայն ավարտել եմ իմ աշխատանքը Արտակարգ իրավիճակների նախարարությունում։  Այս մասին տեղեկանում ենք Նանա Գնդոյանի ֆեյսբուքյան էջից


«Սիրելի ԱԻՆցիներ, փրկարարներ, հպարտ եմ և երջանիկ, որ շուրջ 5 տարի աշխատել եմ ձեր կողքին՝ ամեն օր, ամեն ժամ զգալով և գիտակցելով, թե ինչ է նշանակում ջանք ու եռանդ չխնայել հանուն ՓՐԿԵԼՈՒ գաղափարի։

Շնորհակալ եմ լուսահոգի նախարար գեներալ-մայոր Արմեն Երիցյանին ինձ ԱԻՆ հրավիրելու և տեղեկատվական քաղաքականության մեջ փոփոխություններ անելու հնարավորության համար, ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանին ԱԻՆ-ի տեղեկատվական քաղաքականությունն ինձ վստահելու համար, ինչպես նաև՝ նախարար Hrachya Rostomyan-ին, ում հետ աշխատեցինք կարճ ժամանակում, բայց բեղմնավոր։ Իմ սիրելի ԱԻ համակարգին մաղթում եմ նորանոր հաջողություններ, ու թող դրությունը միշտ լինի լավ իմաստով արտակարգ 
ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ ՊԱՐՈՆԱՅՔ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՂՆԵՐ»

 

 

Լրահոս

Դիտել ավելին