Կարևոր իրադարձություններ

Վրաստանը հայ զբոսաշրջիկների համար սահմանը չի բացի

02 Հունիս, 2020 10:38
Վրաստանը հայ զբոսաշրջիկների համար սահմանը չի բացի

Վրաստանը չի կարողանա բացել սահմանը կորոնավիրուսի տարածման տեսանկյունից ռիսկային երկրներից, այդ թվում նաև Հայաստանից: Այս մասին, ըստ aliq.ge-ի՝ հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկողության ու հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն:

Հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում Գամկղրելիձեն ասել է, որ զբոսաշրջիկները լինելու են առաջին հերթին «կանաչ» երկրներից.

«Զբոսաշրջության դեպարտամենտն աշխատում է այս ուղղությամբ: Նվազագույն ռիսկերով երկրների հետ երկկողմ համաձայնագրեր են ստորագրվելու: Նաև որոշ ընթացակարգեր են մշակվում՝ ինչ թեստեր են հանձնելու զբոսաշրջիկները երկիր մուտք գործելուց առաջ: Շատ երկրներ արդեն ունեն այդ կանոնները, օրինակ՝ մեր քաղաքացիները, որոնք բուժման նպատակով  Թուրքիա են մեկնում, «PCR» թեստ են անցնում՝ սահմանը հատելուց ոչ շուտ քան 48 ժամ առաջ: Բացի սա, Վրաստանի սահմանը հատած զբոսաշրջիկների հետ արդեն տեղում որոշակի հսկողություն է տարվելու», – ասել է Գամկղրելիձեն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին