Կարևոր իրադարձություններ

Կուժեղացվեն աշխատողի իրավունքի պաշտպանության դրույթները. «Հայաստանի Հանրապետություն»

02 Հունիս, 2020 09:00
Կուժեղացվեն աշխատողի իրավունքի պաշտպանության դրույթները. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Այնպիսի իրավահարաբերությունները, ինչպիսիք  աշխատանքայիններն են, շատ արագ են փոփոխվում և համարժեք արձագանքման  ու կարգավորման պահանջ են առաջացնում: Մյուս կողմից էլ սա այն ոլորտն է, որտեղ հասարակությունն առավել զգայուն է իր իրավունքների պահպանման հարցում և այն կարգավորող օրենքի ցանկացած բաց անխուսափելիորեն բարձրաձայնվում է հասցեատիրոջ կողմից:

Հայաստանի աշխատանքային օրենսգիրքն ուժի մեջ է մտել 2005 թվականին, իսկ 2010 և 2015 թվականներին ենթարկվել երկու հիմնարար բարեփոխումների: Հինգ տարին արդեն ավանդույթ դարձած այն ժամանակահատվածն է, երբ աշխատանքային հարաբերությունները զարգացման որոշակի փուլ են անցնում, որի ընթացքում նոր պահանջներ ու իրավահարաբերությունների ձևեր են առաջանում և առարկայական պայմաններ են ստեղծվում իրավական ակտի բարեփոխման համար:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը: Իրավական ակտով վերլուծվել են  Աշխատանքային օրենսգրքում առկա խնդիրները, դրանց առաջացման պատճառները, որի հիման վրա էլ նախանշվելու են նրա բարեփոխումները: Ոլորտի լիազոր մարմինը հայեցակարգը մշակելիս հաշվի է առել վերջին տարիներին աշխատողներից, գործատուներից, միջազգային կազմակերպություններից և փորձագետներից ստացած դիտողություններն ու առաջարկությունները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին