Կարևոր իրադարձություններ

Ձախողվածները. Աղվան Վարդանյանի ղեկավարած՝ Քոչարյանի ազատության հանձնախումբը դադարեցրել է աշխատանքը. «Ժամանակ»

02 Հունիս, 2020 08:35
Ձախողվածները. Աղվան Վարդանյանի ղեկավարած՝ Քոչարյանի ազատության հանձնախումբը դադարեցրել է աշխատանքը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Անցյալ տարվա դեկտեմբերին ստեղծվեց «Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբ» և հայտարարվեց, որ այն ղեկավարում է նախկին սոցապնախարար Աղվան Վարդանյանը: Հայտարարվեց նաև, որ հանձնախմբի նպատակը Ռոբերտ Քոչարյանի ազատությունն է:

Մեզ հայտնի դարձավ, որ օրերս հանձնախումբը հանձնել է Հանրապետության հրապարակի հարևանությամբ վարձակալած գրասենյանը, ըստ էության՝ հանձնախմբի գործունեությունը դե ֆակտո դադարեցվել է: Կարելի է ենթադրել, որ հանձնախմբի հիմնադիրներն ու ֆինանսավորողները հասկացել են, որ իրենց առաջ անիրականանալի խնդիր են դրել և անիմաստ միջոցներ են ծախսում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին