Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    562,5
    570,5

  • RUB

    8,06
    8,31

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

ՌԴ–ն ավելի քան 456 ԻՊ օբյեկտ է ոչնչացրել Սիրիայում

17 Հոկտեմբեր, 2015 10:52
ՌԴ–ն ավելի քան 456 ԻՊ օբյեկտ է ոչնչացրել Սիրիայում

Սիրիայում ռուսական ավիախմբի իրականացրած մոտ 670 թռիչքի արդյունքում ոչնչացվել է ահաբեկիչների ավելի քան 450օբյեկտ։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի տեղեկացմամբ, հայտնել է ՌԴ ՊՆ գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ–գնդապետ Անդրեյ Կարտապալովը։

Նրա խոսքերով՝ սեպտեմբերի 30–ից՝ ՌԴ ՌՏՈւ գործողությունների սկզբից, ընդհանուր առմամբ, իրականացվել է 669 ռազմական թռիչք, որից115–ը՝ գիշերը։ Առավել կարևոր օբյեկտները ոչնչացնելու համար օգտագործվել են ծովային բազավորման «Կալիբր» տիպի թևավոր հրթիռներ։

Գլխավոր շտաբի գնահատականներով՝ ավիահարվածների արդյունքում հաջողվել է էապես խախտել գրոհայինների ենթակառուցվածքները։

Ավելի վաղ ՌԴ Գլխավոր շտաբից հայտարարել էին ԻՊ նյութատեխնիկական բազայի պայթեցման մասին։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին