Կարևոր իրադարձություններ

Սպիտակ տան դիմաց բողոքի ակցիաների ժամանակ Թրամփին թաքցրել են ստորգետնյա բունկերում

02 Հունիս, 2020 00:12
Սպիտակ տան դիմաց բողոքի ակցիաների ժամանակ Թրամփին թաքցրել են ստորգետնյա բունկերում

ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալները, անվտանգության նկատառումներով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թաքցրել են ստորգետնյա բունկերում Վաշինգթոնում Սպիտակ տան մոտ բողոքի ակցիաների ժամանակ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն հղում անելով The New York Times պարբերականին։

Նվում է, որ հարյուրավոր բողոքող ամերիկացիներ եկել են նախագահի վարչակազմի մոտ։ Նրանք հայհոյանքներ էին հնչեցնում Թրամփի հասցեին, իսկ երբեմն աղյուսներ ու շշեր Էին նետում։ Այդ կապակցությամբ որոշում է կայացվել երկրի ղեկավարին թաքցնել ստորգետնյա բունկերում, որը նախկինում օգտագործվել է ահաբեկչական գործողությունների ժամանակ:

Լարված իրավիճակի պատճառով Սպիտակ տան պաշտոնյաներին խորհուրդ են տվել մնալ տանը ։ Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերը քաղաքում երկօրյա պարետային ժամ է մտցրել, ինչպես նաեւ ազգային գվարդիան գործի է դրել իրադրության կարգավորման համար:

Հիշեցնենք, որ անկարգությունները սկսվել են Մինեապոլիսում ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։ Տեսախցիկը գրանցել էր պահը, երբ ոստիկանության այժմ արդեն նախկին սպա Դերեք Չովինը ծնկով խեղդում էր Ֆլոյդին։ Ավելի ուշ Ֆլոյդը մահացել էր հիվանդանոցում։   

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դերեք Շովինը՝ այն ոստիկանը, ով ծնկով սեղմել էր Ֆլոյդի պարանոցը, և գործողությանը մասնակից երեք այլ ոստիկաններ հեռացվել են աշխատանքից: Ուրբաթ օրը Շովինի դեմ մեղադրանք է ներկայացվել երրորդ աստիճանի սպանության մեջ: Նրան սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում: Ֆլոյդի ընտանիքն ավելի կոշտ մոտեցում է պահանջում: 

 

Լրահոս

Դիտել ավելին