Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում կալանավորվել է Հրանտ Դինքի կնոջը սպանել սպառնացող քաղաքացին․ նրան սպառնում է 3-7․5 տարի ազատազրկում

01 Հունիս, 2020 23:58
Թուրքիայում կալանավորվել է Հրանտ Դինքի կնոջը սպանել սպառնացող քաղաքացին․ նրան սպառնում է 3-7․5 տարի ազատազրկում

Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին, մահով սպառնացած Հ․ Ա․ անունով Թուրքիայի քաղաքացու դեմ հետաքննություն է սկսվել, վերջինս բերման է ենթարկվել, այնուհետև կալանավորվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Նախօրեին հայտնի դարձավ, որ անհայտ անձինք Դինքի հիմնադրամին սպառնալից նամակ են ուղարկել, որում սպառնացել են սպանել Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին և հիմնադրամի իրավաբանին։

Նշվում է, որ բերման ենթարկված անձը Քոնյայի հիվանդանոցներից մեկում ստուգվելուց հետո տեղափոխվել է Քոնյայի ոստիկանության նահանգային վարչություն, այնուհետև՝ Ստամբուլ։ Կասկածյալը մեղադրվում է «դիտավորյալ վնասվածք հասցնելու, սպառնալու և վիրավորանք հնչեցնելու մեջ»։  Նա կալանավորվել է։ Նրան սպառնում է 3-7․5 տարի ազատազրկում։

Քաղաքացին իր խոստովանական ցուցմունքում նշել է, որ նամակ ուղարկելու պատճառն այն է, որ ինքն ազդվել է համացանցի միջոցով ծանոթացած ազգությամբ ադրբեջանցի իր ընկերուհու՝ Ղարաբաղում հայերի մասին պատմածներից։

Առավել մասնրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին