Կարևոր իրադարձություններ

ՔԿՀ-ներում իրականացվող բարեփոխումները շարունակվում են. այսօրվանից բոլոր ՔԿՀ-ները միացան սննդի մատակարարման նոր համակարգին. Բադասյան

01 Հունիս, 2020 22:45
Հեղինակ՝ Ռուստամ Բադասյան
ՔԿՀ-ներում իրականացվող բարեփոխումները շարունակվում են. այսօրվանից բոլոր ՔԿՀ-ները միացան սննդի մատակարարման նոր համակարգին. Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Նախորդ տարվա նոյեմբերին՝ «Արմավիր» և Նուբարաշեն» ՔԿՀ-ներում ներդրված սննդի մատակարարման նոր համակարգի պիլոտային ծրագրից մեկ ամիս անց, երբ լրագրողների հետ մասնակցեցի սննդի համտեսին և արձանագրեցի, որ ՔԿՀ-ներում պահվող անձանց մոտ 100 տոկոսն օգտվում է սննդից, հայտարարեցի, որ 2021 թվականի ընթացքում բոլոր քրեակատարողական հիմնարկների սննդի ապահովման գործառույթը պատվիրակված կլինի մասնավոր հատվածին։

Այսօր այդ խոստումն իրականություն է, և կարող եմ փաստել, որ Հայաստանի բոլոր 12 քրեակատարողական հիմնարկները հունիսի մեկից միացել են այդ համակարգին։ Ավելորդ է նույնիսկ նշելը, թե այն մուլտիպլիկատիվ ինչ արդյունք է ապահովում՝ սննդի պարունակությամբ հանձնուքների թվի կրճատում, քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ընտանիքների՝ այս առումով հոգսի թեթևացում։

ՔԿՀ-ներում իրականացվող բարեփոխումները շարունակվում են»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին