Կարևոր իրադարձություններ

Երևանի 22-ամյա բնակիչը 17-ամյա աղջկանից 3 միլիոն դրամ է պահանջել՝ նրա լուսանկարները և տեսանյութերն ընկերներին ու ծանոթներին չուղարկելու համար

01 Հունիս, 2020 22:29
Երևանի 22-ամյա բնակիչը 17-ամյա աղջկանից 3 միլիոն դրամ է պահանջել՝ նրա լուսանկարները և տեսանյութերն ընկերներին ու ծանոթներին չուղարկելու համար

Հունվարի 30-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում 17-ամյա մի աղջիկ հաղորդում էր տվել, որ սոցիալական ցանցերից մեկի անհայտ օգտատերը 3 միլիոն դրամ է պահանջել՝ իր մերկ լուսանկարները և տեսանյութերն ընկերներին ու ծանոթներին չուղարկելու համար։ Այս մաիսն հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում շորթման հատկանիշներով քրեական գործ հարուցվեց։

Ոստիկանների ամիսներ տևած հետևողական աշխատանքի արդյունքում իրավապահները պարզեցին անհայտ օգտատիրոջ ինքնությունը` Երևանում բնակվող 22-ամյա մի երիտասարդ էր։

Մարաշի քրեական հետախույզները օրերս կասկածվողին հայտնաբերեցին, բերման ենթարկեցին բաժանմունք, ապա ներկայացրին նախաքննական մարմնին։ Երիտասարդը ձերբակալվեց։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց և առգրավվեց բջջային հեռախոս, որի մեջ հաղորդում տված աղջկա մերկ տեսանյութերն էին։ 

 

Լրահոս

Դիտել ավելին