Կարևոր իրադարձություններ

Հայաստանի վարչապետի պաշտոնում Դուք կարևոր գործունեություն եք ծավալում. Նուրսուլթան Նազարբաևը` Նիկոլ Փաշինյանին

01 Հունիս, 2020 21:37
Հայաստանի վարչապետի պաշտոնում Դուք կարևոր գործունեություն եք ծավալում. Նուրսուլթան Նազարբաևը` Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Այս մասին հայտնում են վարչապետի լրատվական ծառայությունից։

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Դուք կարևոր գործունեություն եք ծավալում՝ ուղղված Հայաստանի կայուն զարգացման և պետականության ամրապնդման համար պայմանների ստեղծմանը:

Ուրախալի է, որ ներկայում մեր երկրները կապված են բարեկամական և փոխշահավետ հարաբերություններով: Համոզված եմ, որ հետագայում ևս հայ-ղազախստանյան գործընկերությունն ավելի կսերտանա՝ ի շահ մեր ժողովուրդների:

Հարգելի Նիկոլ Վովայի,

մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ»:
 

 

Լրահոս

Դիտել ավելին