Կարևոր իրադարձություններ

«Հարսնաքար»-ի նախկին տնօրեն Հայկ Շահնազարյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ

01 Հունիս, 2020 20:59
Հեղինակ՝ Ամրամ Մակինյան
«Հարսնաքար»-ի նախկին տնօրեն Հայկ Շահնազարյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ

Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրի նախկին տնօրեն Հայկ Շահնազարյանի կողմից Ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու փաստի առթիվ, մեր հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Ամրամ Մակինյանի Ֆեյսբուքյան գրառումից:

«Հույս ունենք, որ այս քրեական գործով նույնպես կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները արտերկրում գտնվող Հայկ Շահնազարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ…

Հիշեցնեմ, որ Հայկ Շահնազարյանն այն նույն անձն է, ում իբրև թե խոշտանգել ու ապօրինի ազատությունից զրկել էին Ռուբեն Հայրապետյանի կազմակերպմամբ, սակայն Հայրապետյանի առնչությունը նշվածին դատարանը չհաստատեց, փոխարենը՝ օրեր անց քրեական գործ հարուցվեց Հայկ Շահնազարյանի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու փաստի առթիվ»,- գրել է Մակինյանը:

 
 

 

Լրահոս

Դիտել ավելին