Կարևոր իրադարձություններ

Պուտինը հայտնել է Ռուսաստանի սահմանադրական փոփոխությունների քվեարկություն օրը

01 Հունիս, 2020 20:17
Պուտինը հայտնել է Ռուսաստանի  սահմանադրական փոփոխությունների քվեարկություն օրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումների համառուսաստանյան քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 1-ին:Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Իհարկե, ես կդիմեմ մեր քաղաքացիներին, ժողովրդին, որպեսզի նրանք ակտիվ մասնակցեն այս համառուսաստանյան քվեարկությանը, քանի որ խոսքը հիմնական օրենքի՝ Սահմանադրության մասին է, որը ներառում է մեր երկրի կյանքը, մեր կյանքը և մեր երեխաներին»,-ասել է ՌԴ ղեկավարը:

Ավելի վաղ Հիմնական օրենքում փոփոխությունների քվեարկությունը նշանակված էր ապրիլի 22-ին, սակայն կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով մարտի վերջին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր այն տեղափոխելու մասին: Այդ ժամանակ Նախագահն ընդգծել էր, որ նոր ամսաթիվը կորոշեն բժիշկների առաջարկությունների հիման վրա եւ հաշվի առնելով երկրում սանիտարահամաճարակային իրադրությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին