Կարևոր իրադարձություններ

Առողջապահական համակարգն այս պահին սպասարկում է բավականին մեծ ծավալով դեպքերի․ Տիգրան Ավինյան

01 Հունիս, 2020 20:06
Առողջապահական համակարգն այս պահին սպասարկում է բավականին մեծ ծավալով դեպքերի․ Տիգրան Ավինյան

Դեռևս վարակի տարածման արագությունը վերահսկելի է։ Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։

«Առողջապահական համակարգն այս պահին սպասարկում է բավականին մեծ ծավալով դեպքերի, նաև փոփոխվել է դեպքերի ցուցումները, թե ինչ դեպքեր է սպասարկելու համակարգը: Այնուամենայնիվ, ծանր և ծայրահեղ դեպքերը սպասարկվում են առողջապահական համակարգի միջոցով, և այս կարողությունները շարունակաբար զարգացվում են»,- ասաց պարետը:

«Սահմանափակումների ռեժիմի վերադարձն, իհարկե, ծայրահեղ մեթոդ է և այս փուլում նմանատիպ որոշման կամ քննարկման առարկա դեռևս չունենք»,- հավելեց Ավինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին