Կարևոր իրադարձություններ

Արգել գյուղի «Հայփոստի» մոտակայքում՝ չշահագործվող դպրոցում, հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական 6 մարտական հաշվարկ

01 Հունիս, 2020 18:47
Արգել գյուղի «Հայփոստի» մոտակայքում՝ չշահագործվող դպրոցում, հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական 6 մարտական հաշվարկ

Այսօր՝ հունիսի 1-ին, ժամը 15։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի «Հայփոստի» մոտակայքում՝ չշահագործվող դպրոցում, հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայութունից։

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին