Կարևոր իրադարձություններ

Արցախ այցելած ՀՀ Կառավարության պատվիրակության բոլոր անդամները մինչ մեկնելը թեստ են հանձնել. Արցախ մեկնել են միայն բացասական թեստ ունեցող աշխատակիցները. Հասմիկ Հարությունյան

01 Հունիս, 2020 18:25
Հեղինակ՝ Հասմիկ Հարությունյան
Արցախ այցելած ՀՀ Կառավարության պատվիրակության բոլոր անդամները մինչ մեկնելը թեստ են հանձնել. Արցախ մեկնել են միայն բացասական թեստ ունեցող աշխատակիցները. Հասմիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախ այցելած ՀՀ Կառավարության պատվիրակության բոլոր անդամները մինչ մեկնելը թեստ են հանձնել։ Արցախ մեկնել են միայն բացասական թեստ ունեցող աշխատակիցները։ Նշեմ նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար է թեստ հանձնում։

Ինչ վերաբերում է երդմնակալությանը, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն Արցախում ամենասերտ շփումներն ունեցել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և նրա ընտանիքի անդամների հետ։

Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և նրա ընտանիքի անդամները թեստ են հանձնել, որի պատասխանը եղել է բացասական։

Հետևաբար, տարածվող տեղեկությունը, որ վարչապետը կամ տիկինը Արցախում եղել են վարակված կամ կարող էին որևէ մեկին վարակել, հերթական ապատեղեկատվությունն է։

ՀՀ վարչապետի ու նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է»։

 

Լրահոս

Դիտել ավելին