Կարևոր իրադարձություններ

«Էրեբունի» ԲԿ-ում 5կգ 600գ քաշով երեխա է ծնվել (լուսանկար)

01 Հունիս, 2020 18:13
«Էրեբունի» ԲԿ-ում 5կգ 600գ քաշով երեխա է ծնվել (լուսանկար)

«Էրեբունի» ԲԿ-ում մայիսին 445 երեխա է ծնվել: Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի տարածած հաղորդագրությունից։

«5 կգ 600 գ քաշով Դավիթը նրանցից մեկն է։ Չնայած երեխայի մեծ չափերին' հղիության ընթացքում մայրիկը խնդիրներ չի ունեցել։Դավիթը ընտանիքի 6-րդ երեխան է։ Իսկ ընդհանուր առմամբ, մայիսին հանրապետության ամենաշատ ծնունդներն ինչպես միշտ «Էրեբունի» ԲԿ-ում են գրանցվել:

Ծննդատունը ծնունդների թվով շարունակում է մնալ հանրապետության առաջատարը։ Գարնան վերջին ամսին ծնվել է 215 աղջիկ, 230 տղա։ Նրանց մեջ 10 երկվորյակ կա»,- ասված է հաղորդագրության մեջ։

На изображении может находиться: один или несколько человек, ребенок и на улице

 

Լրահոս

Դիտել ավելին